Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բիկինով ակցիա Թաքսիմի հրապարակում

12:44, ուրբաթ, 21 հունիսի, 2013 թ.
Բիկինով ակցիա Թաքսիմի հրապարակում

Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիյեթ»-ը` Թաքսիմում ի հայտ է եկել ակցիայի մի նոր ձև:

Երեկ թուրքական ժամով 17.30-ին մոտ Մ. Դ. անունով մի աղջիկ բիկինիով հայտնվել է Թաքսիմի հրապարակում և սկսել պարել:

Մ. Դ-ն, ով հետագայում պարզվեց, որ բժիշկ է, դուրս է եկել մետրոյից, ականջակալներով երաժշտություն լսել և սկսել պարել: Նրա շուրջ հավաքվել է մեծ բազմություն:

Գլխաշորով մի կին մոտեցել է կիսամերկ աղջկան և սկսել տարատեսակ մեղադրանքներ ուղղել նրա և հավաքվածների ուղղությամբ: «Այս անպատվությունը դուք էլ եք ձեր մեջ տեսնում, այնպես չէ՞: Սա ժամանակակի՞ց է, իսկ ես ընբոստացո՞ղ: Դուք ավերում եք այս երկիրը»:

Մինչդեռ աղջիկը բղավել է «Հարգարժա´ն, ես էլ եմ մարդ: Իմ ալլահն իմ սրտում է»:

Ոստիկանները աղջկան հրապարակից տարել են ոստիկանական բաժին, որտեղ աղջիկն ասել է, որ ինքը ծնվել է Գերմանիայում և ցանկանում է Թուրքիայում ազատություն մտցնել: «Ես ցանկանում էի, որ մարդիկ ինձ պարելիս տեսնելով սկսեն մտածել: Ազատությունը պետք է մի օր գա Թուրքիա»,- ասել է նա և հավելել, որ դեռ վերադառնալու է հրապարակ:

Աղբյուրը` milliyet.com.tr
13929 | 0
Facebook