Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆեմենը պատրաստ է գնալ Թուրքիա

16:35, հինգշաբթի, 20 հունիսի, 2013 թ.
Ֆեմենը պատրաստ է գնալ Թուրքիա

Ուկրաինական Ֆեմեն շարժումը տարածել է լուսանկար և մի կոչ, որտեղ աղջիկները Թուրքիա գնալու համար դրամական օգնություն են խնդրում: «Մենք պատրաստ ենք աջակցել Թուրքիայի կառավարությանը բոյկոտողներին: Այժմ մենք Թուրքիա գնալու համար գումար ենք հավաքում»:

Կոչում ասվում է, որ Ֆեմեն շարժումն արդեն երկար ժամանակ է, ինչ հետևում է Թուրքիայում կատարվող դեպքերին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում է բռնակալության մեջ:

Ակտիվիստների էջում հայտնված լուսանկարում աղջիկներն իրենց մերկ մարմիններին ներկել են Թուրքիայի դրոշը և գրել «Ազատ Թուրքիա»: Նրանք նաև հայտարարել են, որ իրենց իրավունքները չեք կարող Գեզի այգու ծառերի պես արմատախիլ անել:
     «Ֆեմեն» շարժումն իր պաշտոնական էջում գրել է հաշվեհամար, որին մարդիկ կարող են գումար ուղարկել` աղջիկներին Թուրքիա ուղարկելու համար:

Աղբյուրը` ermenihaber.am
21482 | 3
Facebook