Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիայում միայն մեկ Թուրքիա կա»

15:50, հինգշաբթի, 20 հունիսի, 2013 թ.
Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիայում միայն մեկ Թուրքիա կա»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական լրատվամիջոցներին հետ հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Իրանի նորընտիր նախագահի մասին և հույս հայտնել, որ Իրանի նոր կառավարությունն ավելի լավ կպատկերացնի Սիրիայի իրավիճակը, քան նախկինում էր. «Մենք ցանկանում ենք, որ Իրանը, որպես հարևան երկիր, ունենա ներքին կայունություն, որն էլ կապահովի տարածաշրջանային անվտանգությունը: Հուսով ենք, որ Իրանը կհասկանա նաև Սիրիայի կարգավիճակը և նրա` տարածաշրջանում ստեղծած իրավիճակը»:

Դավութօղլուն իր խոսքում մեղադրել է արտասահմանյան մամուլին Գեզի այգում կատարվածն ուռճացնելու համար: «Ես ցնցված էի, երբ արտասահմանյան հեռուստաալիքներով տեսա, թե ինչպես էին մարդիկ դիմակներով այս ու այն կողմ վազում, մինչդեռ փողոցներում ոստիկաններն արցունքաբեր գազ չէին օգտագործում: Սակայն նույն «Սի Էն Էն»-ը ոչինչ չէր ասում այն մասին, թե ինչպես են մարդիկ սպանվում Սիրիայի Քուսաիր քաղաքում. ոչ մի մեկնաբանություն»: Դավութօղլուն վրդովվել է նաև նրա համար, որ արտասահմանյան լրատվամիջոցներից մեկն իր ռեպորտաժում հայտարարել է` «հրապարակում երկու Թուրքիաներն են պայքարում». «Թուրքիայում միայն մեկ Թուրքիա կա»,- ասել է Դավութօղլուն: «Թուրքիան ոչ մեկին էլ չի աջակցում, մենք ոչ ոքի էլ դեմ չենք: Այժմ մենք ապրում ենք համերաշխության դարաշրջանում: Սակայն Թուրքիան ունի բոլոր իրավունքները` պատասխանելու սիրիական սահմանի մոտ կատարվող դաժանություններին»,- նշել է նա և ավելացրել, որ դրանք իրենց երկրի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիքներ են:

Աղբյուրը` aa.com.tr
5386 | 4
Facebook