Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ընտրություններում» Էրդողանը հավաքել է ընդամենը 35.5 % ձայն

15:33, երեքշաբթի, 18 հունիսի, 2013 թ.
«Ընտրություններում» Էրդողանը հավաքել է ընդամենը 35.5 % ձայն

Թուրքական «Թըդեյս Զաման» լրատվականը հունիսի 3-12-ը հարցում է անցկացրել այն խորագրով, թե ո՞վ կհաղթի գալիք ընտրություններում, եթե ընտրություններն այսօր լինեին:

Հարցման արդյունքները ապշեցրել են բոլորին:

Հարցումն իրականացվել է «ՄետրոՓոլ» ուսումնասիրական կենտրոնի կողմից` 2մլն մարդկանց շրջանում:

Ըստ լրատվականի` եթե ընտրությունները լինեին այսօր, էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը կհավաքեր ընդամենը 35.5% ձայն, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը` 22.7 %, Ազգայնական շարժում կուսակցությանը` 14.55 % ձայն, իսկ Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը` 6.2 %: Թուրքական լրատվականի համաձայն` բնակչության միայն 7.6 % է, որ չի կողմնորոշվել ընտրության հարցում, իսկ 5.9 %-ը հրաժարվել է որևէ պատասխան տալուց:


     Հարցման մյուս կետը հետևյալն էր. «Ձեր ամենասիրելի քաղաքական դեմքը», որին բնակչության 72.5 %-ը տվել է ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի անունը:
     Այսպիսով ստացվում է, որ 2 մլն մարդկանց շրջանակներում անցկացված սոցհարցման արդյունքում Գեզի այգում իրականացրած գործողությունների պատճառով վարչապետ էրդողանը կորցրել է իր դիրքերը:


    

Աղբյուրը` .f5haber.com
4849 | 0
Facebook