Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի վարչապետի հանրահավաքը` Ստամբուլում

12:15, երկուշաբթի, 17 հունիսի, 2013 թ.
Թուրքիայի վարչապետի հանրահավաքը` Ստամբուլում

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Գեզի այգուց ոչ շատ հեռու, Քազլըչեմե թաղամասում մասնակցեց Արդարություն և զարգացում կուսակցության հանրահավաքին, որտեղ խոսեց ինչպես երկրում ընթացող զարգացումների, այնպես էլ` մյուս տարի մարտ ամսին կայանալիք ընտրությունների մասին:

«Այժմ Գեզի այգին մաքրվել է և հանձնվել ժողովրդին: Քաղաքապետարանը փորձում է վերանորոգել այն, ուր կտնկվեն նոր ծաղիկներ և 500 ծառ: Մենք Գեզի այգում կկառուցենք քաղաքային թանգարան: Ես կոչ եմ անում վերջ տալ այս խաղին և նոր պատմություն գրել մեր երկրի համար: Իմ համախոհները չեն ընկնի այս թակարդը»,-հայտարարել է վարչապետը:

Նա նաև մեղադրել է միջազգային լրատվամիջոցներին եղածը չափազանցնելու համար. «Եթե միջազգային մամուլը ցանկանում է ունենալ Թուրքիայի ներկա իրավիճակի լավագույն նկարը, ահա, խնդրեմ թող գա այստեղ և նկարի այս խաղաղ հանրահավաքը: Թուրքիան այն երկիրը չէ, ուր միջազգային խաղերը իրենց ազդեցությունը կունենան, առավել ևս` միջազգային մամուլն այստեղ նշանակալից դեր չի կարող խաղալ»:

Աղբյուրը` aa.com.tr
6437 | 0
Facebook