Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ցուցարարները լքել են Գեզի այգու տարածքը

12:03, կիրակի, 16 հունիսի, 2013 թ.
Թուրքիայում ցուցարարները լքել են Գեզի այգու տարածքը
     Թուրքիայի ոստիկանական ուժերը նորից միջամտել են ցուցարարների բողոքի ակցիաներին և կրկին փորձ արել ցրել նրանց արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով, որի արդյունքում վիրավորվել է 46 մարդ, այդ թվում` 2 ոստիկան:
    

Մինչ արցունքաբեր գազ օգտագործելը ոստիկանները ցուցարարներին զգուշացրել էին լքել այգու տարածքը, սակայն վերջինները հրաժարվել էին ենթարկվել նրանց պահանջներին:

Ոստիկանների միջամտությունից հետո ցուցարարները հեռացել են ու քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են մաքրել այգին` հավաքելով այնտեղի վրանները:

Նշենք, որ Թուրքիայում արդեն մեկ ամիս տևող ցույցերի արդյունքում մահացել է 4, վիրավորվել ավելի քան 5000 մարդ:

Աղբյուրը` aa.com.tr
4625 | 2
Facebook