Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկվել են միասեռականներին առնչվող հարցեր

11:40, հինգշաբթի, 30 մայիսի, 2013 թ.
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկվել են միասեռականներին առնչվող հարցեր

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երեկ Ստամբուլի պատգամավոր Բինազ Թոփրաքը և 58 այլ պատգամավորներ օրակարգ են մտցրել լեսբուհիներին, գեյերին, բիոսեքսուալներին և տրանսգենդերներին առնչվող մի շարք հարցեր: Առաջարկը պաշտպանող Թոփրաքը իր խոսքում ասել է,. «Խնդրում եմ մի պահ փակենք մեր աչքերը և պատկերացնենք նրանց վիճակը: Համարենք, որ մենք նրանցից մեկի հայրը, մայրը, քույրը կամ եղբայրն ենք»:

Իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցության Բուրսայի պատգամավոր Այքան Էրդեմիրը, առաջարկելով խորհրդարանական օրակարգի մեջ մտցնել միասեռականներին վերաբերող հարցերն, ասել է. «Նայե´ք, այսօր աշխարհում արդեն «Էլ Ֆաթիհա» անունով 20 կազմակերպություն կա, որտեղ ընդգրկված են միասեռականներ և սեռական այլ կողմնորոշում ունեցող մահմեդականներ: Մենք հավատում ենք, որ մեր հանրապետությունը սեռական կողմնորոշման հարցում նույնպես կապավինի նրանց, ովքեր չունեն սատարողներ»,-նշել է պատգամավորը:

Սրան ի պատասխան իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Իբրահիմ Քորքմազն ասել է՝ «Քո ասածը անբարոյականություն է»:

Նշենք, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Բինազ Թոփրաքը օրեր առաջ Նյու Յորքում արժանացել էր շնորհակալագրի գեյերի և լեսբուհիների իրավունքների միջազգային կոմիտեից:

Աղբյուրը` radikal.com.tr
4469 | 0
Facebook