Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Քանի դեռ Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Թուրքիան Հայաստանի հետ ոչ մի տեսակի կապ չի կարող ունենալ». թուրք նախարար

13:00, երկուշաբթի, 27 մայիսի, 2013 թ.
«Քանի դեռ Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Թուրքիան Հայաստանի հետ ոչ մի տեսակի կապ չի կարող ունենալ». թուրք նախարար

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը Ադրբեջանում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի վերականգնի իր դիվանագիտական կապերը Երևանի հետ, մինչև Հայաստանը չհրաժարվի Լեռնային Ղարաբաղից: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

«Քանի դեռ Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Թուրքիան Հայաստանի հետ ոչ մի տեսակի կապ չի կարող ունենալ»,- ասել է թուրք նախարարը:

Հանդիպման ժամանակ կողմերը խոսել են իրենց երկրների տնտեսական և առևտրային կապերի զարգացման և ներդրումների մասին:

Աղբյուրը` haberler.com
4996 | 4
Facebook