Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական խնդրի շուրջ Թուրքիան ունի երկու դիրքորոշում

16:46, շաբաթ, 25 մայիսի, 2013 թ.
Սիրիական խնդրի շուրջ Թուրքիան ունի երկու դիրքորոշում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ահազանգել է, որ Միջին Արևելքի կրոնական հակամարտությունները և Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք են: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Սիրիական պատերազմի շիկացումները, Իրանի և Լիբանանի տարածքում վերջերս ծայր առած շիա-սունիական հակամարտությունները գնալով խորանում են և տարածաշրջանի համար լուրջ վտանգ են»,- հայտարարել է Դավութօղլուն:

Նա հորդորել է միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել սիրիական հարցի կարգավորման համար՝ ասելով, որ ՄԱԿ-ը թերանոմ է իր պարտականություններում:

Նա խոսել է նաև սիրիական հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշման մասին` ասելով. «Այս խնդրի շուրջ մենք ունենք երկու դիրքորոշում` բարոյական և մարտավարական: Բարոյական առումով կանենք ամեն ինչ ինչ հնարավոր է»:

Սակայն գործակալությունը չի նշում Դավութօղլուի հայտարարությունը Թուրքիայի` «ստրատեգիական» դիրքորոշման մասին:

Աղբյուրը` aa.com.tr
4848 | 7
Facebook