Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արդյո՞ք Քեմալ Աթաթուրքը միասեռական է եղել

14:02, հինգշաբթի, 23 մայիսի, 2013 թ.
Արդյո՞ք Քեմալ Աթաթուրքը միասեռական է եղել

Օրեր առաջ Թուրքիայի քաղաքացի Թունչայ Թոքայը իր սեփական բլոգում հարց էր բաձրացրել՝ «արդյո՞ք Քեմալ Աթաթուրքը միասեռական է եղել» և հրապարակել Ռըզա Նուրիի գրքից մի հատված: Իսկ թուրքական «Հաբերթուրք» լրատվականում Ալի Թուլումը Թոքային մեղադրել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին անարգելու մեջ: Սրան ի պատասխան Թունչայ Թոքայը հայտարարել է, որ խոսքերի հեղինակը ինքը չէ, այլ այն վերցրել է Ռըզա Նուրիի գրքից: Ավելի ուշ դատարանը, ուսումնասիրելով Նուրիի 1992 թվականին տպագրված գիրքը, Թոքայի վրայից հանել է մեղադրանքը: Սակայն հայցվոր Թուլումի փաստաբանները բողոքարկել են վճիռը: Արդյունքում որոշվել է բողոքարկումն ընդունել՝ համարելով, որ մեղադրյալ Թոքայը անցել է խոսքի ազատության սահմանը:

Ստորև թարգմանությամբ ներկայացնում ենք Ռըզա Նուրիի գրքից Աթաթուրքին վերաբերող մի հատված:

«Ամուսնալուծությունից 2-3 օր առաջ Մուստաֆա Քեմալի կինը՝ Լաթիֆեն, եղբոր` Իսմաիլի և Սուրրեյա Փաշայի աղջկա` Մելահաթի հետ Անկարա են գնացել: Հյուրընկալվել են Չանքայայում: Այդ ժամանակ Քեմալի կողքին գրագիր Հալիթ Զիյայի որդին է եղել: Գեղեցիկ, ճաղատ մի տղա: Մի երեկո, մութն ընկնելուն պես, Մելահաթը դուրս է գալիս պատշգամբ և տեսնում է, որ Քեմալը և Վեդադը պառկած են ծառի տակ:

Լաթիֆեին է կաչում և նա ևս տեսնում է սա: «Ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ հանդուրժել: Բայց սա չեմ հանդուրժի»,- ասել է Լաթիֆեն: «Լռի՜ր, տուն մտի՜ր»,- պատասխանել է Աթաթուրքը և գնացել Իսմեթ Ինոնյուի տուն՝ հայտարարելով, որ ամուսնալուծվում է: Ինոնյուն առավոտյան Նախարարների խորհուրդ է հավաքել և հայտնել ամուսնալուծության մասին: Նա Լաթիֆեին գնացք է նստեցրել և ցանկացել մխիթարել: «Լռի´ր, լռի´ր Իսմե՜թ Փաշա: Երբեք նրա նկատմամբ ոչ մի վատ բան չանես, թե չէ քեզ էլ ինձ պես մի օր խայտառակ կանի»,- ասել է Աթաթուրքի կինը:

Աղբյուրը` haber.ekolay.net
7422 | 5
Facebook