Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրք հաքերները գաղտնի տեղեկություններ են տարածել Ռեյհանլիի ահաբեկչության վերաբերյալ

18:49, չորեքշաբթի, 22 մայիսի, 2013 թ.
Թուրք հաքերները գաղտնի տեղեկություններ են տարածել Ռեյհանլիի ահաբեկչության վերաբերյալ

Թուրքական Ռեդհաք հաքերական խումբն այսօր կեսօրին Ռեյհանլիի ահաբեկչության հետ կապված Twitter սոցիալական կայքում տեղադրել է Ոստիկանական հետախուզական վարչությանը պատկանող մի քանի գաղտնի տեղեկություններ,- հաղորդում է թուրքական «Թ24» լրատվական կայքը:

Ռեդհաք հաքերական խմբավորումը կոտրել է Թուրքիայի զինված ուժերի վեբ կայքը և ձեռք բերել մի շարք կարևոր տեղեկություններ:

Տեղեկությունների մեջ նշվում է, որ մայիսի 11-ին թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ անմիջական կապ ունի Սիրիայում Ալ Քայիդայի մաս կազմող Էլ Նուսրա խմբավորումը:

Աղբյուրը` t24.com.tr
4820 | 0
Facebook