Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում հայազգի գրող է ձերբակալվել «կրոնական արժեքները հասարակայնորեն վիրավորելու համար»

16:33, չորեքշաբթի, 22 մայիսի, 2013 թ.
Թուրքիայում հայազգի գրող է ձերբակալվել «կրոնական արժեքները հասարակայնորեն վիրավորելու համար»

Թուրքական դատարանը ստամբուլահայ գրող, հոդվածագիր Սևան Նիշանյանին դատապարտել է 58 շաբաթվա ազատազրկման` բլոգային հղման համար: Ըստ մեղադրանքի՝ բլոգում հայազգի գրողը վիրավորել է Մուհամմեդ մարգարեին: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը:

Մեղադրող կողմը ցանկանում էր նրան դատապարտել 1 տարի 45 օր ազատազրկման: Գրառման մեջ Նիշանյանն ասել է. «Արաբ առաջնորդը տարիներ առաջ կապ է հաստատել Ալլահի հետ, և օգտվել տարբեր ֆինանսական, քաղաքական և սեքսուալ առավելություններից»:

Նիշանյանին չհաջողվեց ազատ արձակվել գրավադրմամբ, սակայն նա ունի բողոքարկման իրավունք:

Այսօր դատավճռից հետո Նիշանյանն իր բլոգում գրել է. «Տարածենք այս հոդվածը, որը դատապարտվել է 13,5 ամիս բանտարկության Ստամբուլի 10-րդ հանցավոր դատարանում` կրոնական վիրավորանքի, «բլա-բլա-բլա»-ի համար»:

Աղբյուրը` hurriyet.com.tr
4899 | 0
Facebook