Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչո՞ւ են հայ աղջիկներն ընտրում արտասահմանցիներին

14:35, ուրբաթ, 03 մայիսի, 2013 թ.
Ինչո՞ւ են հայ աղջիկներն ընտրում արտասահմանցիներին
     Ինչո՞ւ են հայ աղջիկները նախապատվությունը տալիս արտասահմանից եկած տղաներին: Չեմ հասկանում` ինչպես կարելի է ապրել հայ տղաների շրջապատում, տեսնել նրանց նվիրվածությունը, տեսնել սեփական ծնողերի անցած ուղին և որպես երկրոդ կես ընտրել կիսահայ, բայց արտասահմանյան գրանցում ունեցող ինչ-որ մեկին,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից Հրանտ Ավետիսյանը:- Համեմատելով հայաստանյան և արտասահմանյան բարքերը` անկասկած Հայաստանը առաջ է իր կոռեկտությամբ: Սակայն աղջիկները շատ դեպքերում նախապատվությունը տալիս են այսպես ասած տուրիստներին: Մի գուցե առաջնային պատճառը ներկայիս սոցիալական վիճակն է, որը ստիպում է գնալ նման քայլերի: Սակայն կան աղջիկներ, որոնք արդեն կատարել են իրենց ընտրությունը և հետո միանգամից փոխում են այն: Եվ հարցին ՝ թե ինչո՞ւ այլևս քո ընկերոջ հետ չես, այլ ասենք ԱՄՆ-ից ինչ-որ մեկի, որին դեռ չես էլ տեսել, նրանք պատասխանում են՝ դե Արմենը շատ լավ տղա է, դաստիրակված, ուսում ստացած, ունի հրաշալի ընտանիք, ես նրան երկար տարիներ է ինչ գիտեմ, բայց նա իմը չէ: Չեմ հասկանում` Ձեզ պետք է մեկը՝ ում չեք ճանաչում, անհայտ վարքով, անհայտ ընտանիքից, բայց արտերկրի գրանցումո՞վ: Ինչպես կարելի է փոխել տարիների վստահությունը անհայտ ապագայի հետ: Կամ մի բան էլ, ում հետ խոսում ես բոլորը ասում են, որ արտասահմանում երեխա դաստիրակելը շատ բարդ է, արտասահմանում տղաները չափից շատ ազատ են, բայց հենց նման մի լույս է նշմարվում միանգամից մոռանում են ամեն ինչ: Միայն թե հասնեն ԱՄՆ կամ որևէ այլ երկիր, իսկ այն երիտասարդը, որ տարիներ ի վեր ատամներով պահել է տվյալ աղջկան, հիմա պետք է մոռան ա ամեն ինչ: Եվ այս ամենից հետո աղջիկները դժգոհում են տղաների վերաբերմունքից: Մի պահ պատկերացրեք, որ դուք եք տղաների փոխարեն և ձեր հանդեպ են նման կերպ վարվում»,- մասնավորապես գրել է Հրանտը:
21924 | 88
Facebook