Խնդրում ենք սպասել...

Համացանց

Օրինագծի ընդունմամբ՝ ստվերային տնտեսությունը շեշտակի կկրճատվի

01:53, շաբաթ, 06 ապրիլի, 2013 թ.
Օրինագծի ընդունմամբ՝ ստվերային տնտեսությունը շեշտակի կկրճատվի
     Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
    
     Ինչպես և խոսք էի տվել ավարտեցի և ԱԺ քննարկմանը ներկայացրեցի հանքարդյունաբերության ոլորտում օֆշորներում գրանցված ընկերությունների գործունեությունը դադարեցնելու մասին օրենքի նախագիծը:
     Ստորև ներկայացնում եմ նաև հակիրճ հիմնավորումը։
     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
     ''ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ'':
    
     Հոդված 1. 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության և արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում:
     Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին:
     Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական և այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:
     ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
     ''ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՐՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ''
     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    
     Ներկայումս աշխարհում լուրջ պայքար է տարվում ստվերային տնտեսության դեմ: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներ ստվերային տնտեսությունը օրինականցնում են իրենց տարածքում` ստեղծելով օֆշորային գոտիներ:
     Օֆշորային գոտիներ գործում են շուրջ 4 տասնյակ երկրներում: Դրանք ստեղծում են ոչ միայն թերզարգացած այլ նաև զարգացած երկրները:
     Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները օգտվում են այդ գոտիներում սահմանված հարկային արտոնություններից` պայմանով, որ նրանք տնտեսական գործունեություն չեն ծավալելու այդ գոտիներում: Բոլոր դեպքերում օֆշորային գոտի նշանակում է հարկային արտոնություն:
     Կիպրոսի դեպքերը ցույց են տալիս, որ օֆշորային գոտիները լուրջ արգելք են դարձել համաշխարհային տնտեսության զարգացման համար: Նրանք վերաբաշխում են այլ երկրների բյուջեներին պատկանող միջոցները: Հայաստանում գործող հանքաարդյունաբերական ձեռնարկություննեպի օրինակը ևս ցույց է տալիս, որ հաճախ նրանք պատրաստի արտադրանքը վաճառում են իրենց իսկ պատկանող օֆշորային ընկերություններին էժան գներով, իսկ վերջիններս արդեն իսկական և թանկ գներով վաճառում են այդ արտադրանքը վերջնական գնորդին:
     Այս ամենի արդյունքում է, որ դատելով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հանքերի շահագործված ֆիզիկական ծավալներից 1,5 մլրդ դոլարի համախառն շրջանառության փոխարեն ունենք 500 մլն և 400-450 մլդ դոլար բյուջետային մուտքի փոխարեն ունենք միայն 75-80 մլն դոլար:
     Օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել նրան, որ, ինչպես բանկային ոլորտում սև փողերի լվացման պարագայում, ստվերային տնտեսությունը շեշտակի կկրճատվի:
3423 | 356
Facebook