Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Միհրանն ու Շուշաննան գաղտնի՞ են պահում

16:00, երեքշաբթի, 05 փետրվարի, 2013 թ.
Միհրանն ու Շուշաննան գաղտնի՞ են պահում

Շուշաննա Թովմասյանի և Միհրան Ծառուկյանի հնարավոր սիրավեպի մասին շատերն են խոսել, հնչել են բազմաթիվ կարծիքներ, իսկ դրանց միակ պատասխանը դերասանական զույգի կողմից եղել է հերքումը:

Եվ Շուշաննան, և Միհրանը մշտապես վստահեցրել են, որ իրենց մեջ ոչ այլ ինչ է, քան սովորական ընկերություն: Սակայն վերջին շրջանում խոսակցությունների նոր ալիք է բարձրացրել սերիալում նրանց ամուսնությունն ու ավելի ''մտերմիկ'' հարաբերությունները:

Ասում են` Շուշաննան և Միհրանն ամեն կերպ փորձում են թաքցնել իրենց զգացմունքները, սակայն շատերի կարծիքով` նրանք չափազանց շատ են դերի մեջ մտել, ինչը չի կարող սահմանափակվել միայն գործընկերությամբ:

Խոսում են, որ դերասաններն իրենք էլ դեռևս վերջնականապես համոզված չեն իրենց զգացմունքներում, այդ պատճառով էլ չեն ցանկանում դրանք դարձնել հանրային քննարկման առարկա:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
98237 | 392
Facebook