Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ա. Աշոտյան. ''Ես կիսում եմ դիմորդների մտահոգությունը''

03:15, շաբաթ, 19 հունվարի, 2013 թ.
Ա. Աշոտյան. ''Ես կիսում եմ դիմորդների մտահոգությունը''
    
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է տարեվերջին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված ''Հայոց լեզու և գրականություն'' առարկայի շտեմարաններին, որոնք դիմորդների և մասնագետների շրջանում որոշակի դժգոհությունների տեղիք են տվել:
     Նախարար Ա. Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ շտեմարանների վերաբերյալ առկա բողոքները նույնպես լրացուցիչ ապացույց են, որ շտեմարանը քննական ճիշտ եղանակ է. ''Եթե չլինեին թեստային որոշ առաջադրանքների հետ կապված հանրային քննարկումները, մասնագետների կողմից չբարձրաձայնվեին դիտողությունները, որևէ երաշխիք, որ վիճելի առաջադրանքները չէին սպրդի քննաթերթիկներ, չէր լինի:

    
Իսկ այս դեպքում մենք ունենք հնարավորություն` մինչև քննաշրջան ''մաքրելու'' քննական առաջադրանքները վիճահարույց, դպրոցական ծրագրերից դուրս, ինքնանպատակ բարդեցված և տվյալ առարկայի իմացության հետ որևէ կապ չունեցող առաջադրանքներից: Ես միացնում եմ իմ ձայնը դիմորդների բողոքներին և կիսում նրանց մտահոգությունները'',- համոզմունք է հայտնել ՀՀ ԿԳ նախարարը` ավելացնելով, որ շտեմարաններ կազմելը նախարարության անմիջական գործառույթներից դուրս է, դրանով զբաղվում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Նախարարի կողմից ԳԹԿ-ին առաջարկ է ներկայացվել վերանայել ''Շտեմարան''-ում առկա վիճահարույց հարցերը:
    
    
4250 | 13
Facebook