Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանում 7 ամսական երեխա է սովամահ եղել

13:11, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2012 թ.
Երևանում 7 ամսական երեխա է սովամահ եղել

''168 Ժամ''-ի խմբագրություն էր զանգահարել Անուշ Խեչումյանը, ում ընտանիքի ծանր պայմանների մասին թերթը հրապարակում էր պատրաստել 2012թ. սկզբին: Այն ժամանակ տիկին Անուշի հարսը հղի էր: Պարզվեց՝ հարսը ծննդաբերում է՝ զույգ տղաներ են ծնվում, բայց… օգոստոսին մահանում է 7 ամսական միանգամայն առողջ ծնված երեխաներից մեկը: Մահանում է սովից:

''10 օր կոմայի մեջ մնաց, ոչ աչքերը բացեց, ոչ շարժվեց… Բժիշկներն ասացին՝ սննդազրկվել է… Կրծքով կերակրվող երեխա էր, արհեստական կերի հնարավորություն չկար: Սա է'',- հեկեկալով պատմում էր տիկին Անուշը: Վերջինը սոցիալապես ծանր վիճակում ապրելով՝ հրաժարվում է բոլոր տեսակի օգնություններից: Մեկ բան է պահանջում՝ աշխատանք: ''Ինչքա՞ն կարելի է դիմանալ, ինչքա՞ն կարելի է ստրուկի պես ապրել էս երկրում: Ինչո՞ւ են պետության ողորմած նպաստներով մեզ մուրացկաններ սարքում:

… Ամուսնուս ու որդուս աշխատանք տվեք, որ երեխաները սովից չմեռնեն… Իմ ընտանիքը մուրացկան չէ, իմ երեխաները հպարտ ու արժանապատիվ մարդիկ են: Իմ երեխաները միայն աշխատանքով վաստակած հաց են ուտում, ինձ պետք չի ողորմություն ու անաշխատ փողեր: Առաջ գործարաններում աշխատում էինք, մինիստրները գալիս` բանվորներին ձեռքով բարևում էին: Ասում էին՝ ո՞վ ենք մենք` առանց ժողովրդի'',- ասում էր տիկին Անուշը:

28379 | 82
Facebook