Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սյուզիի ''Մայրիկ'' երգն են քննարկում

19:13, ուրբաթ, 02 նոյեմբերի, 2012 թ.
Սյուզիի ''Մայրիկ'' երգն են քննարկում

Ինչպես հայտնի է` երգչուհի Սյուզի Մելիքյանն իր երկրպագուների դատին է հանձնել Ռիչարդ Մադլենյանի հեղինակած ''Մայրիկ'' երգը: Թվում էր` քննադատությունների արժանացած ''Սպասիր ինձ'' տեսահոլովակից հետո ''Մայրիկ''-ը չի քննադատվի, մինչդեռ…

Շատերի կարծիքով` մոր մասին չպետք է երգել ''կլկլային մուղամներով'', որ սա ոչ թե նվեր է կամ փառաբանություն` ուղղված մայրիկին, այլ թուրքախառն աղերսներով կատարում:

Ունկնդիրներից մի քանիսն էլ հակված են կարծելու, որ խնդիրը ոչ թե երգն է, այլ այն, որ Սյուզիի կողմից ցանկացած բան համարվում է անճաշակ:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8329 | 51
Facebook