Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երկու պահպանակի միաժամանակյա օգտագործումը սեքսն առավել անվտանգ չի դարձնում

01:23, երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2012 թ.
Երկու պահպանակի միաժամանակյա օգտագործումը սեքսն առավել անվտանգ չի դարձնում

Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի մասնագետները հերքում են որոշ տղամարդկանց մոտ տարածված կարծիքը, թե երկու պահպանակի միաժամանակյա օգտագործումն առավել անվտանգ է դարձնում սեռական հարաբերությունը: Ըստ մասնագետների` դրանից սեռական հարաբերությունն առավել անվտանգ չի դառնում: Ընդհակառակը, միաժամանակ երկու պահպանակ օգտագործելիս շփումն ավելանում է, և դրա հետևանքով երկուսն էլ կարող են պատռվել: ''Հուսալի պաշտպանության համար բավարար է մեկ պահպանակը, եթե, իհարկե, օգտագործվում է սեռական հարաբերության սկզբից, և պահպանավում են դրա օգտագործման կանոնները: Պետք է նշել, որ պահպանակը կարող է պատռվել նաև այն դեպքերում, եթե հին է (անհրաժեշտ է միշտ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին), եթե ջրային հիմքի վրա պատրաստված քսուքների փոխարեն օգտագործվում են ճարպային հիմքով կրեմներ կամ յուղեր'',- ասում են սեքսոլոգները:

39423 | 35
Facebook