Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ինչո՞ւ փակվեց ''Արի ամուսնանանք''-ը

11:29, չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2012 թ.
Ինչո՞ւ փակվեց ''Արի ամուսնանանք''-ը

Ըստ լուրերի` ATV հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող ''Արի ամուսնանանք'' հաղորդաշարը փակվել է ու այս օրերին կրկնություններն են ցուցադրում, որոնք նույնպես առաջիկայում կհանվեն եթերից: Ասում են` եթե առաջին ամիսներին հաղորդմանը մասնակցելու համար հայտեր շատ էին լինում, ապա հետո ստեղծագործական խումբն ինքն է սկսել 5000 դրամով դերասաններ հրավիրել, բայց դա էլ երկար չի տևել ու որոշել են փակել:

Մեկ այլ խոսակցությունների համաձայն` որոշակի դադարից հետո ''Արի ամուսնանանք''-ը նորից եթերում կլինի, բայց այլ ձևաչափով, հաղորդավարները ևս կփոխվեն:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8051 | 8
Facebook