Բրիտանացի գիտնականները զգուշացնում են, որ շաքարով ու ճարպերով հարուստ պիցցան վնասակար է ոչ միայն կազմվածքի, այլ նաև գլխուղեղի համար: Ոչ ճիշտ սննդակարգը մեծացնում է Ալցգեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը:
Ինչպես ցույց են տվել բազմաթիվ փորձերը, սննդակարգում շաքարի ու ճարպերի մեծ քանակությունը մեծացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը թույլ չի տալիս գլխուղեղին սնուցվել օգտակար նյութերով, թթվածնով ու ինսուլինով: Սննդակարգում արագ սննդի, քաղցրավենիքի ու տապակած ուտեստների հաճախակի օգտագործումը հանգեցնում է գլխուղեղի աշխատանքի խաթարմանը: