Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը քննադատությունների թեմա է դարձել

13:33, կիրակի, 02 սեպտեմբերի, 2012 թ.
Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը քննադատությունների թեմա է դարձել

Համացանցում բուռն քննարկումներ են ծավալվել Լիլիթ Հովհաննիսյանի նոր՝ ''Թե աղջիկ լինեիր'' տեսահոլովակի շուրջ: Շատերը հիմնականում քննադատում են, որ հիմա, երբ մարդիկ իրենց զայրույթն են արտահայտում Ռամիլ Սաֆարովի ու ադրբեջանական իշխանությունների նկատմամբ, հանկարծ Լիլիթի տեսահոլովակն է ''մտնում'' համացանց...լավ հնարավոր չէ՞ր մի քանի օր համբերել, մի՞թե դա այդքան հրատապ էր:

Անդրադառնալով արդեն բուն տեսահոլովակին՝ ոմանք հատկապես քննադատության են արժանացրել երգչուհու հագուկապը. ''Երևի մյուս տեսահոլովակում Լիլիթ Հովհաննիսյանը մտադրություն ունի լրիվ մերկանալու'',- նշել են նրանք:

Ոմանց կարծիքով էլ՝ ոչ միայն տեսահոլովակն է անիմաստ, այլև՝ երգը: Կային նաև օգտատերեր, ովքեր աշխատանքը համարել էին որպես ''վերջին ժամանակների լավագույն տեսահոլովակ'':

50029 | 280
Facebook