Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մերին ու Շուշաննան իրական կյանքում էլ ''իրար հետ չունեն''

17:13, ուրբաթ, 17 օգոստոսի, 2012 թ.
Մերին ու Շուշաննան իրական կյանքում էլ ''իրար հետ չունեն''

Գաղտնիք չէ, որ հեռուստադիտողները հաճախ սերիալային հերոսներին ընդունում են որպես իրական կերպարներ ու դերերին հետևելով ''բամբասանքներ հյուսում'': Ընթերցողները հաճախ են հարցնում, ճի՞շտ է արդյոք, որ սերիալում ոխերիմ թշնամիներ Մերին ու Էլենը` Մերի Մակարյանն ու Շուշաննա Թովմասյանն իրական կյանքում էլ ''իրար հետ չունեն''. նրանք կերպարներից դուրս էլ են ատում միմյանց, իսկ նկարահանումների ընթացքում կադրից այն կողմ պարբերաբար կոնֆլիկտներ են ունենում:

Ինչպես պարզվել է, սա այն դեպքն է, երբ հեռուստադիտողները ճիշտ ''գուշակներ են'':

''Ես'' ամսագրի խմբագրություն հյուրընկալված Շուշաննան խոսել է իր և Մերիի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին. ''Մենք ընկերուհիներ չենք. կյանքում չեմ զանգի նրան ու ասի` միասին մի տեղ գնանք: Մենք ընդհանուր բան չունենք, ինքն իր տեսակի մեջ լավն է, ունի ընկերուհիներ, բայց նրա հետ շփվելու ոչինչ չունեմ. գործընկերներ ենք, իսկ միասին մեզ դժվար թե տեսնեն: Երբ միանում են տեսախցիկները, մենք ասում ենք մեր տեքստը: Չեմ կարող ասել դա ինչից է եկել, բայց խնդիրն իր մեջ է, ես նրա հետ կիսելու բան չունեմ: Ինքն էլ երևի կարծում է, որ ես այն աղջիկը չեմ, ում հետ ցանկանում է շփվել: Նման խոսակցությունները գալիս են նաև նրանից, որ Մերին հարցազրույցներից մեկում ասել է, որ ինձ մրցակից չի համարում և բնականաբար իմ հետ չի շփվի: Երբ հանդիպում ենք միմյանց բարևում ենք, մեկ-մեկ հաջող էլ չենք ասում'':

''Ես''-ի հետ զրույցում Մերի Մակարյանը ևս նշել է, որ ինքն ու Շուշաննան ընկերուհիներ չեն. ''Իհարկե, մենք կյանքում կիսելու բան չունենք, դա ընդամենը ֆիլմ է, որին պետք չէ լուրջ վերաբերվել: Կխնդրեի դուք էլ ինչ-որ բան գրեք, որ մարդիկ հասկանան` մենք նորմալ հարաբերություններ ունենք. ճիշտ է, ընկերուհիներ չենք, բայց թշնամիներ էլ չենք. գործնկերներ ենք ու նկարահանումների ժամանակ էլ նորմալ ենք վերաբերվում միմյանց, իսկ կյանքում ես իմ ընկերուհիներն ունեմ'':

119408 | 591
Facebook