Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

''Քիսոենք տժժում են''. համացանցում կիսամերկ աղջիկների պարն է քննարկվում (վիդեո)

14:21, չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2012 թ.
''Քիսոենք տժժում են''. համացանցում կիսամերկ աղջիկների պարն է քննարկվում (վիդեո)

Վերջին շրջանում հայ աղջիկների մասնակցությամբ տեսանյութեր համացանցում հաճախ ենք հանդիպում: Որպես կանոն` այդ տեսանյութերում դեռահասներ են` ինքնամոռաց պարերով, գայթակղիչ շարժումներով` հաճախ նաև կիսամերկ: Այդպիսի տեսանյութերից է լայն քննարկումների առիթ դարձած երկու, ենթադրաբար, հայ աղջիկների պարը` Ռազմիկ Ամյանի ''Սրտիկ'' երգի տակ` ''Քիսոենք տժժում են'' վերնագրով:

ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ''ԱՅԳ'' հոգեբանական ծառայությունների կենտրոնի խորհրդի նախագահ Վարուժան Մելքոնյանը երևույթն այսպես մեկնաբանեց. ''Ընդհանրապես, աղջիկները մարմինը ցույց տալու խնդիր միշտ էլ ունեցել են. դա արել են պարի, սպորտի, քայլվածքի կամ շարժուձևի միջոցով: Սա միշտ էլ եղել է, պարզապես հասարակական նորմերն են խանգարել նրանց, իսկ նրանք ճանապարհներ էին փնտրում: Եվ ահա, համացանցն ու սոցիալական ցանցերը լրացուցիչ հնարավորություն տվեցին ու արդյունքը տեսնում ենք: Սա նորմալ երևույթ է, այլ բան է, եթե սահմաններն են անցնում'',- ասաց հոգեբանը:

57033 | 136
Facebook