Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ աղջիկների` բացած ման գալն ու կոնքերից ներքև տաբատները զզվելի են. Ռուբեն Թովմասյան

11:29, երեքշաբթի, 31 հուլիսի, 2012 թ.
Հայ աղջիկների` բացած ման գալն ու կոնքերից ներքև տաբատները զզվելի են. Ռուբեն Թովմասյան

-...Երբ ասում ես ամառ` ի՞նչ ես առաջին հերթին պատկերացնում,- հարցրեցի ընկերոջս:

- Շոգ եղանակ, վարորդների շփոթված հայացքներ,- եղավ պատասխանը:

- Ի՞նչ կապ ունեն այստեղ վարորդները,- հարցրեցի:

- Գիտես հեշտ է կարմիրի տակ կանգնած ու հետիոտներին նայող վարորդի վիճակը. մեր աղջիկներն էլ ինչին են ամենաշատը սպասում` ամռան գալուն, բացվում են` ''գնա գալիս եմ'',- ասաց նա:

Հետաքրքիր դիտարկում էր ու մեր օրերում արդի: Որպես թեմայի շարունակություն` ներկայացնենք Ֆեյսբուքի օգտատերերից Էդգար Վարդանյանի` իր էջում տեղադրած լուսանկարը` վերնագրված այսպես` ''Մարմինը` հասարակության սեփականություն'': Էդգարը գրել է. ''Այսօր այս նկարը շատ պատահաբար ֆիքսեց իմ տեսախցիկը: Իսկ ամեն օր մեր աչքերն են ֆիքսում նմանատիպ պատկերներ: Խնդրում եմ ''ժամանակակից'' մարդկանց ցույց տալ սրա դաստիարակչական կողմը: Ինչու պետք է քաղաքացու աչքերն ամեն օր ''բռնաբարվեն'': Ո՞ր օրենքով է սահմանվում հագուստի այս կամ այն չափորոշիչները: Մի՞թե սա է կոչվում ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Իսկ իմ ազատությունը որտե՞ղ է'',- մտահոգություն էր հայտնել նա:

Դե բնականաբար, կարծիքներն իրարամերժ էին: Շատերն ասում էին` Իրանում չենք կամ ''բա շոգին ի՞նչ հագնեն'' և այլն:
    
     Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը մեկն է այն քաղաքացիներից, ով չի համակերպվում այսպիսի իրականության հետ:

''Կան մարմնի մասեր, որ երբ աղջիկներն այն բացած ման են գալիս, ես զզվում եմ. հագնում են կոնքերից ներքև տաբատներ ու անընդհատ վերև քաշում, թեև անհարմար է, բայց գերադասում են ամեն դեպքում հագնել դա: Հայ աղջիկը պետք է լինի կոկիտ սանրվածքով, հագուկապով, ոչ թե պռտված, լկստված: Ուզում եմ, որ արտասահմանցին տեսնելով մեր հայ աղջկան հիացմունք ապրի'',- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Ռ. Թովմասյանն ընդգծելով, որ ինքը կարսեցու որդի է` պահպանողական ավանդույթներով:

97209 | 148
Facebook