Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

40-ամյա տղամարդը գովազդային վահանակը տեղադրելիս վայր է ընկել ու մահացել

19:20, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
40-ամյա տղամարդը գովազդային վահանակը տեղադրելիս վայր է ընկել ու մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում տղամարդու դի կա։ Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Երվանդ Հովհաննիսյանն է, ով գովազդային վահանակ տեղադրելիս անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի բնակիչ է, ով աշխատում էր «Երվանդ Հովհաննիսյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն և նախնական տեղեկություններով՝ շենքի պատին գովազդային վահանակ կախելիս, վայր է ընկել գորգերի չորացման համար նախատեսված երկաթյա ձողի վրա: Տեղում զննելով դին, դատաբժիշկը հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

5690 | 0
Facebook