Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Եղբայրական երկրների համար բացառություններ չեն լինի». Ռուսաստանում կարգելեն օտարերկրյա վարորդական իրավունքով աշխատանքը

14:40, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
«Եղբայրական երկրների համար բացառություններ չեն լինի». Ռուսաստանում կարգելեն օտարերկրյա վարորդական իրավունքով աշխատանքը

ՌԴ Պետդումայում օրինագիծ է ներկայացվել, որով արգելվում է օտարերկրյա վարորդական իրավունքով աշխատանքը: Ներկայում «Ճանապարհային անվտանգ երթևեկության մասին» օրենքում ևս կա նման կետ, սակայն բացառություններ են արվել ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ինչպես նաև երկրներում, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, օրինակ՝ Հարավային Օսիա), գրում է Комсомольская правда պաբերականը:

«Եղբայրական երկրների համար բացառություններ չեն լինի»,- նշում է պաբերականը:

Օրինագծի հեղինակն է սենատոր Ահմատ Սալպագարովը Կարաչաևո-Չերկեսիայից: Նա նշել է, որ ՌԴ տարածքում օտարերկրացի վարորդների մասնակցությամբ վթարների թիվն աճում է:

ՌԴ ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 6 ամսիներին գրանցվել է 2395 ճանապարհատրանսպորտային պատահար օտարերկրացի վարորդների մասնակցությամբ, որոնց հետևանքով մահացել է 246 մարդ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պետդումայում առաջարկել էին արգելել օտարերկրացիներին տաքսի վարել:

| | |
6548 | 0