Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Վերջին տարիներին այս դեպքը միակն էր, որը մեծ արձագանք գտավ թուրքական առաջատար մամուլում». Աշոտ Ասատրյան

11:55, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
«Վերջին տարիներին այս դեպքը միակն էր, որը մեծ արձագանք գտավ թուրքական առաջատար մամուլում». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«16-ամյա թուրք սահմանախախտ Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, ժամանել է Երևան՝ որդուն տանելու: Մինչ այս պահը Մուստաֆա Օզմենը նամակով դիմել էր Հայաստանի վարչապետին և կառավարությանն ու խնդրել էր, որպեսզի ազատ արձակեն իր որդուն, քանի որ վերջինս երեխա է ու չի հասկացել, որ սահման հատելը հանցագործություն է։

Հետագայում հայկական կողմից կապնվել են երեխայի հոր հետ, նրան կանչել են Հայաստան, որպեսզի կալանավորված երեխային կարողանան տանել Թուրքիա։

Վերջին տարիներին այս դեպքը միակն էր, որը մեծ արձագանք գտավ թուրքական առաջատար մամուլում ու բարձրաձայնվեց դեպքը։

Մուստաֆա Օզմենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետից և մյուս ղեկավարներից։ Ումութ Ալի Օզմենի հայրը նաև հայտնում է, որ որդին չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելիության և ինքնության համար: Ընդհակառակը, ելնելով իր ինքնությունից, Հայաստանում ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ:

Մուտաֆա Օզմենը ցանկություն է հայտնել, որ Ումութը, երբ չափահաս դառնա, միասին ավելի նորմալ վիճակում գան Երևանը տեսնելու, որովհետև քաղաքը շատ գեղեցիկ է, իսկ մարդիկ էլ այստեղ հյուրընկալ են»:

| | |
5579 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am