Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ելույթը և Սվիտալսկու հայտարարությունը Հայաստանի մասով պատահականություն չէ, մեզ աշխարհում ճանաչում են մեր իրականացրած հեղափոխությամբ, մեզ հարգում են այդ հեղափոխությամբ:
ՊԵԿ-ի պատվիրակությամբ արդեն երկրորդ օրը ճանաչողական այցի ենք Մյունխենում և ականատեսն ենք լինում իրենց դրական վերաբերմունքին հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ:
Աշխարհը Հայաստանի զարգացումները դիտարկում է բացառապես ժողովրդավարական գործընթացների համատեքստում: Մի խումբ «վերլուծաբանների» «կարծիքը», որն ուղղված է ամեն ինչ հակաժողովրդավարական կոնտեքստում ներկայացնել, իսկ երբեմն էլ արդարացնել ու ավելի արդյունավետ համարել կոռումպացված համակարգը, դատապարտված է:
Զարգացման հաջորդ փուլի մասին է պետք մտածել: Այսօր զարմանքով իմացանք, որ Գերմանիայում հարկային մարմնի համար հասանելի չեն հարկ վճարողների կանխիկ շրջանառության տվյալները օնլայն ռեժիմով, դրանք առհասարակ հասանելի չեն, մոտ 7-8 անգամ տարբեր հարցերով փորձեցինք հասկանալ, իսկ ինչպես են այդ դեպքում իրականացնում հսկողությունը, երկար տանջվելուց հետո հնչեց ֆենոմենալ պատասխան` BUT THEY DECLARE IT. Իբր չհավատալու ինչ ունենք:)
Ահա այսպիսին պետք է լինի փիլիսոփայությունը` հարկ վճարողը պետք է ունենա վստահության բարձր մակարդակ, պետությունը պետք է ունենա վստահության բարձր մակարդակ:
Իսկ թե ինչ է լինում չհասկացողների հետ հարկային հսկողության արդյունքներով ու այցի մնացած մանրամասների մասին հաջորդիվ»: