Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Ադրբեջանը պետք է հրաժարվի ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման ցանկացած գաղափարից». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

08:00, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
«Ադրբեջանը պետք է հրաժարվի ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման ցանկացած գաղափարից». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Մեծ պատիվ է ելույթ ունենալ Ձեր առջև որպես առաջնորդ, ով դարձավ ՀՀ վարչապետ ժողովրդի հեղափոխության արդյունքում, որը հայտնի է որպես հայկական թավշյա հեղափոխություն: Այս մասին, սկսելով ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ մեր հաղթանակի պատմությամբ: Հայ ժողովուրդը հաջողության հասավ՝ աննախադեպ հեղափոխություն իրականացնելով՝ առանց բռնության, առանց զոհերի, առանց անկարգությունների: Եվ դա պատահական չէ. մենք ամենասկզբից բացառել էինք ցանկացած բռնություն, մենք հայտարարել էինք, որ եթե նույնիսկ մեր դեմ բռնություն կիրառվի, մենք բռնությանը բռնությամբ չենք պատասխանի: Մենք հայտարարել էինք, որ մեր պատասխանը կլինի բարձրացրած բաց ձեռքերով, սիրով: Հայ ժողովուրդը համախմբվեց և պայքարեց իշխող ռեժիմի դեմ: Մենք հաղթեցինք առանց զոհերի, խաղաղ ցույցերի ճանապարհով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին, ասել է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետության կարգավիճակն ու անվտանգությունն բանակցային գործընթացում առաջնահերթություններ են Հայաստանի Հանրապետության համար: Ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու ցանկացած փորձ սպառնալիք է ներկայացնում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի կառուցողական համագործակցությունը ԵԱՀԿ-ի ձևաչափով: Դա միջազգային մակարդակով միակ մարմինն է, որն ունի մանդատ հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ, պետք է հրաժարվի հակամարտության ռազմական կարգավորման ցանկացած գաղափարից և իրականացնի նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: Բացի այդ, եթե Ադրբեջանն իսկապես կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա պետք է սկսի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սակայն հրաժարվում է բանակցություններ վարել վերջինի հետ: Ինչպե՞ս է դա հնարավոր: Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայերից «մաքրելն» է»:

«Ադրբեջանը պետք է հրաժարվի ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման ցանկացած գաղափարից». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում
| | |
11040 | 1