Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

19:45, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին` հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը և անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանակարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը:

Այդուհանդերձ, եկել է լուրջ քաղաքական երկխոսության և, ինչն էլ ավելի կարևոր է` արդյունավետ աշխատանքի պահը: Հասարակությունն ակնկալում է գործնական քայլեր` մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին առերեսվելու տեսակետից:

| | |
32500 | 10
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
կարծիք
կարծիք 19:58, 25.09.2018
Ո՞վ գիտի ինչպե՞ս վարվել, որ էս հհկ-ն ասպարեզից վերանա:
ՀԱՅԱՀՆԵՆՀԱՅՔ
ՀԱՅԱՀՆԵՆՀԱՅՔ 18:39, 26.09.2018
Մի Միայն Ցվինցվանգ Հարակիի
Duxov
Duxov 20:25, 25.09.2018
Azgayin jhoxovi lutsarum.u chezoqasnel es zibil hhk in.sranqh hle payqarumen bays apardiun
ggggg
ggggg 20:53, 25.09.2018
paxak vapshe duk
A.
A. 22:32, 25.09.2018
HHK goyutyun chuni dzvar eq haskanum te qaxaqakan diaknerin inch vor ban haskacneln anhnar e
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 09:03, 26.09.2018
Այ ապուշներ, ձեր կարծիքը ով հաշվի առնում, որ մի հատ արտահայտվում եք?? տախտակներ/
edita
edita 09:41, 26.09.2018
Արջը 7 երգ գիտի,7-ն էլ՝ մեղրի մասին, անզորությունից հհկ-ն պոչ է գցում,բայց արտաքուստ ցույց չի տալիս նվաստացած ու արհամարհված վիճակը , հույս ունի,որ Նիկոլը կխնայի իրենց անշուք,ավելորդ գոյը...չէ որ հույսը վերջինն է մահանում...այս պարագայում արդեն հոգոց հանգուցելոց է եղել արդեն: