ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս չի ծրագրում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, սակայն ապագայում նման հնարավորություն կա: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Նախօրեին Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանի հետ բանակցությունների համար Թրամփը պետք է վերադառնա միջուկային գործարքին, որից դուրս եկավ այս տարվա մայիսին:
«Չեմ ծրագրում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ապագայում, հնարավոր է, հանդիպեմ: Վստահ եմ, որ նա հիանալի մարդ է»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Իրանի նախագահը գրառում էր կատարել Twitter-ի իր էջում՝ ԱՄՆ-ին հիշեցնելով սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին: