Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մայր թատրոնում առաջին անգամ փորձել ենք բեմ բարձրացնել մեր ազգային էպոսը». Վարդան Մկրտչյան

16:20, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
«Մայր թատրոնում առաջին անգամ փորձել ենք բեմ բարձրացնել մեր ազգային էպոսը». Վարդան Մկրտչյան

«Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 96-րդ թատերաշրջանը կբացի «Սասնա ծռեր»-ով: «Մայր թատրոնում առաջին անգամ փորձել ենք բեմ բարձրացնել մեր ազգային էպոսը: Կարծում եմ, որ հետաքրքիր ներկայացում է ստացվել՝ նոր լուծումներով, սկզբունքներով ու մոտեցումներով: Լիահույս եմ, որ հայ հանդիսատեսն այն կսիրի»,- սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Սասնա ծռեր» ներկայացման առաջնախաղին նվիրված ասուլիսում նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով՝ «Սասնա ծռերը» կարելի է համարել երիտասարդական ներկայացում, որովհետև ընդգրկված են Մայր թատրոնի երիտասարդ ուժերը, իսկ բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, ով Մայր թատրոնի բեմում ներկայացրել է մեզ ազգային էպոսի վերաբերյալ իր տեսիլքը:
     «Սասնա ծռերի» սունդուկյանական վարկածի հեղինակը համոզված է, որ մեր էպոսը յուրաքանչյուրիս մասին է ու աշխարհում չկա մի հայ, որին չվերաբերի այն պատմությունը, որը փորձելու են պատմել Մայր թատրոնի բեմից:
     «Ներկայացումից բավականություն ստանալու համար էպոսի իմացությունը պարտադիր չէ, բայց ցանկալի է»,- հավելում է երիտասարդ բեմադրիչը, փոխանցում է Մշակույթի նախարարությունը:

3965 | 1
Facebook