Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանությունը կա, ընդդիմությունը կա, նորմալ աշխատում ենք, ինչո՞վ ենք խանգարում». Ալիկ Սարգսյան

15:15, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
«Իշխանությունը կա, ընդդիմությունը կա, նորմալ աշխատում ենք, ինչո՞վ ենք խանգարում». Ալիկ Սարգսյան

«Ես չգիտեմ՝ էս պահին անհրաժեշտություն կա՞ արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ, ուղղակի ինչ-որ էմոցիաներից ելնելով՝ համարել, որ ԱԺ-ն խոչընդոտում է երկրի բնականոն ընթացքում, այդպես չեմ համարում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին: «80-90 տոկոսանոց Ազգային ժողով եք ուզում, որ ընդդիմություն էլ չունենա՞նք... Իշխանությունը կա, ընդդիմությունը կա, նորմալ աշխատում ենք, ինչո՞վ ենք խանգարում»,- հավելել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան վերադառնալուն պես ՀՀ վարչապետը բանակցություններ է սկսելու՝ ԱԺ-ն ցրելու հարցի շուրջ:

7486 | 5
Facebook