Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է «Ալաշկերտ»-ի նոր մարզչական շտաբը

13:30, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Հայտնի է «Ալաշկերտ»-ի նոր մարզչական շտաբը

Ձևավորվել է Երևանի «Ալաշկերտ»-ի նոր մարզչական շտաբը: «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը, ով 2016-2017 թթ. աշխատել է ակումբում: Վերջին շրջանում 43-ամյա մասնագետը գլխավորում էր Երևանի «Բանանց»-ը, որը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Մինչ այդ Արամ Ոսկանյանը գլխավորել է Երևանի «Միկա»-ն, Հայաստանի Մ-19 հավաքականը:

Գլխավոր մարզչի առաջին օգնական է նշանակվել Անդրանիկ Բաբայանը: 42-ամյա մասնագետը հանդես է եկել մի շարք ռուսական ակումբներում, 2008-2018 թթ. աշխատել է ռուսական «Վոլգար»-ում, իսկ այս մրցաշրջանի նախապատրաստական փուլում գլխավորում էր «Արարատ-Արմենիան»:

«Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում ընգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Մանուկ Սարգսյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Նշենք, որ այսօր «Ալաշկերտ»-ն առաջին մարզումն է անցկացրել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:

2829 | 1
Facebook