Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:45, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն,

2) վստահված անձը,
     3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,
     4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև սեպտեմբերի 26-ը` ժամը 11.00-ն, այս մասին հաղորդագրությունը՝ ԿԸՀ-ի:

| | |
1740 | 0