Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

23:40, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մուտք է գործել սեպտեմբերի 17-ին:

Նախկին նախագահը Փաշինյանի դեմ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայց է ներկայացրել:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում Մարտի 1-ի գործով նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն է: Թե վարչապետի ո՞ր արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան, չի հաղորդվում։

Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին: Թե ինչն է Քոչարյանը համարել զրպարտություն, դեռ պարզ չէ:

Նշենք, որ Քոչարյանի որդի Սեդրակն էլ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ եւ բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:

Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին: Թե ինչն է Քոչարյանը համարել զրպարտություն, դեռ պարզ չէ:

Նշենք, որ Քոչարյանի որդի Սեդրակն էլ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և բացի այդ, հրապարակայնորեն հերքում է պահանջել:

13144 | 8
Facebook