Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Զուրաբյանը շնորհավորել է 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին

21:45, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Արարատ Զուրաբյանը շնորհավորել է 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

««Երևանցիներ» դաշինքի և իմ անունից շնորհավորում եմ «Իմ Քայլ» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք է ընդունենք ժողովրդի պատգամը և համատեղ ուժերով ամրագրենք նոր Հայաստանի արժեհամակարգը:

Մենք շնորհավորում ենք նաև ընտրությունների արդյունքներով և օրենքի ուժով ընտրված անկախ Հայաստանի մայրաքաղաքի 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին, մաղթում ենք նրան ուժ, կամք, իմաստություն Երևանը ղեկավարելու դժվար գործում»,- ասված է հաղորդագրությունում:

4288 | 0
Facebook