Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Դանակի սպառնալիքով 8500 դոլար հափշտակածը հայտնաբերվել է

19:50, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Դանակի սպառնալիքով 8500 դոլար հափշտակածը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել 22-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ժամեր առաջ, Առինջում գտնվող տոնավաճառի ետնամասում դանակի սպառնալիքով իրենից հափշտակել են շուրջ 8500 ամերիկյան դոլար։
     Կոտայքի ոստիկանները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին արագ հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվեց, որ դանակի սպառնալիքով գումարը տուժածից հափշտակել է աբովյանցի՝ 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանը։ Նա հայտնաբերվեց Ծաղկաձոր քաղաքում և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։
     Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց ծալովի դանակ և հափշտակված գումարի մի մասը։
     Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։
     Քննությունը շարունակվում է։

Դանակի սպառնալիքով 8500 դոլար հափշտակածը հայտնաբերվել է
| | |
2990 | 0