Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստն ակումբի ֆինանսական տնօրենին մեղադրում է սեռական բնույթի գործողությունների սպառնալիքի համար

17:45, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
«Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստն ակումբի ֆինանսական տնօրենին մեղադրում է սեռական բնույթի գործողությունների սպառնալիքի համար

Սեպտեմբերի 19-ին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ֆինանսական տնօրեն Գառնիկ Աղաբաբյանն իր մոտ է հրավիրել թիմի ֆուտբոլիստ Ալեքսանդր Սվերչինսկիին և, ըստ ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների, հոգեբանական ճնշում է գործադրել ֆուտբոլիստի նկատմամբ, հայհոյել և սպառնացել սեռական բնույթի գործողություններ կատարել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ալեքսանդր Սվերչինսկին Բելառուսի Հանրապետության քաղաքացի է, 27 տարեկան, ով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի խաղացող է։ Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի մարզադաշտում։ Եվ իր ու Գառնիկ Աղաբաբյանի միջև պայմանագրի խզման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Աղաբաբյանն սպառնացել է կոտրել իր քիթը և սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ։ Նա անգամ ցանկացել է հարվածել իրեն։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հաղորդման իսկությունը։

5068 | 2
Facebook