Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ ինչու Ռոնալդուն և Մեսսին բաց կթողնեն ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը

17:25, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Հայտնի է՝ ինչու Ռոնալդուն և Մեսսին բաց կթողնեն ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին բաց կթողնեն այսօր կայանալիք ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը: Թուրինի «Յուվենթուս»-ը հայտնել է ՖԻՖԱ-ին, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները բաց կթողնեն միջոցառումը՝ խաղային խիտ գրաֆիկի պատճառով, իսկ Մեսսին, ԶԼՄ-ների տեղեկություններով, ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ընտանեկան խնդիրներ ունի և չի կարողանա ներկայանալ միջոցառմանը։

3517 | 0
Facebook