Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլ-20-ի կործանումից հետո Սիրիան С-300 ռուսական համակարգեր կստանա

14:45, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Իլ-20-ի կործանումից հետո Սիրիան С-300 ռուսական համակարգեր կստանա

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները, որոնք 15 ռուս զինծառայողների մահվան և Իլ-20-ի կործանմանը հանգեցրին, Ռուսաստանին ստիպեցին միջոցներ կիրառել՝ ուղղված Սիրիայում զինծառայողների անվտանգության բարձրացմանը, փոխանցում է Московский комсомолец-ը:

Խոսքը, մասնավորապես, սիրիացի զինծառայողներին ռուսական արտադրության С-300 հրթիռային համակարգերի տրամադրման մասին է: Այն կտրամադրվի երկու շաբաթվա ընթացքում:

Շոյգուն հիշեցրել է, որ 2013թ. Ռուսաստանն իսրայելական կողմի խնդրանքով դադարեցրել էր Սիրիային С-300-ների մատակարարումը:

5126 | 0
Facebook