Այսօր Բաթումիում մեկնարկում է շախմատային 43-րդ օլիմպիադան, որին Հայաստանը կներկայացնեն տղամարդկանց և կանանց հավաքականները։
Տղամարդիկ` Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան:
Կանայք` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա։
Պահեստայիններն են Սիրանուշ Ղուկասյանը և Հայկ Մարտիրոսյանը:
Պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 15։00-ին, որոնք կներկայացնենք ուղիղ միացմամբ։