Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը` աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից». Սուրեն Սարգսյան

11:15, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
«Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը` աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին աշխարհին պետք է ներկայանալ` որպես միասնական ժողովուրդ:

Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը` աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից:
     Ուզում եմ վարչապետն ի լուր աշխարհի ներկայացնի Արցախի կարգավարման հարցում մեր մոտեցումները, հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին մեր պատկերացումները, Սիրիայում ներգրավվածության անհրաժեշտության մասին մեր հիմնավորումները, համաշխարհային գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա և դրանց հակազդելու մեր տեսլականը, մեր արտաքին քաղաքականության ուղենիշները:

Հայաստանի և Արցախի անվտանգությունը համարում եմ մեր մեծագույն մարտահրավեր: Դրան հակազդելու լավագույն ձևը միասնականությունն է` մի կողմ դնելով ներքաղաքական հակասությունները:

Նիկոլ Փաշինյանին հաջողություն եմ մաղթում իր` ամենակարևոր արտաքին քաղաքական միջոցառման մասնակցության ընթացքում: Նրան դիտելու է ամբողջ աշխարհը: Աշխարհի համար միասնական լինենք և մեր երկրի ղեկավարի կողքին, ով էլ որ նա լինի»:

4616 | 0
Facebook