Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Իրենց շեֆի օրին են՝ խաբար չեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել». Լևոն Բարսեղյանը՝ ՀՀԿ-ին

10:20, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
«Իրենց շեֆի օրին են՝ խաբար չեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել». Լևոն Բարսեղյանը՝ ՀՀԿ-ին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աղի սյուների մասին.

ՀՀԿ-ի մնացորդները, թե քթի ծակ ունենան, պիտի հրատապ հրաժարական տան, չպիտի թողնեն բանը հասնի նրան, որ ժողովուրդը հավաքվի իրենց տուն ղրկելու համար:

Կարելի է ասել, որ վարունգը թարս է բուսնում: Հույս ունեին, որ հեղափոխական հաղթարշավը մարելու է հետզհետե, և իրենց հպատակները խնդրելու են վերադառնալ և թագավորել նորեն, բայց հակառակն եղավ: Այդպես էլ չհասկացան, որ իրենց շեֆի օրին են, խաբար չեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել ու ունենում Հայաստանում:

Արդեն, նույնիսկ, կարելի է չբզբզել, իրենք իրենց փնթփնթալու, նվնվալու և քաղաքական դիակների են վերածվելու, կամ՝ աղի սյուների, ամեն մեկը մի կոճղի պես տնկված, կոտրված, բրախած մնալու է, մինչև անձրևը գա, լվա տանի ...

Ժողովուրդ, նորից շնորհավոր, հաղթել ենք նորից»:

| | |
11953 | 3