Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երեկվա ընտրությունները կրթական ոլորտի համար էլ էին անչափ կարևոր». ԿԳ նախարար (տեսանյութ)

10:25, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
«Երեկվա ընտրությունները կրթական ոլորտի համար էլ էին անչափ կարևոր». ԿԳ նախարար (տեսանյութ)

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում խոսել է երեկվա ընտրություններին ուսուցիչների մասնակցության մասին. «Կարծում եմ այսօր, երեկվա իրադարձություններից հետո, լավ առավոտ է բոլորիս համար: Երեկվա ընտրությունները կրթական ոլորտի համար էլ էին անչափ կարևոր: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ինձ համար անընդունելի է եղել, որ ուսուցիչներին` կրթական ոլորտի պատասխանատուներին, ներգրավվել են ընտրական գործընթացների մեջ և ստիպել են մասնակցել կեղծիքների: Ես ասել եմ, որ դպրոցները պետք է ապաքաղաքականացված լինեն: Երեկ մեր ուսուցիչները պաշտպանեցին իրենց ու իրենց երեխաների քվեն և կարող են գլուխները բարձր գնալ աշխատանքի»:

4419 | 0
Facebook