Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն օրախնդիր են ու պետք է տեղի ունենան մոտ ապագայում». Հայկ Խանումյան

01:20, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն օրախնդիր են ու պետք է տեղի ունենան մոտ ապագայում». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես, իհարկե, համոզված էի, որ «Իմ քայլը» կկարողանա հավաքել այնքան ձայն, որ հնարավոր կլինի միայնակ քաղաքապետ ընտրել, բայց այսքան բարձր տոկոսներ չէի կարող կանխատեսել: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն օրախնդիր են ու պետք է տեղի ունենան մոտ ապագայում: Արտահերթին համաձայն խորհրդարանական ուժերը (ԲՀԿ, ՀՅԴ, ԵԼՔ) պետք է գնան հետևյալ ճանապարհով. նախևառաջ ԲՀԿ և ՀՅԴ համամասնական ու ռեյտինգային թեկնածուները պետք է ինքնաբացարկ հայտնեն, ապա մանդատները պետք է դնեն այս խմբակցությունների պատգամավորները: Այնուհետև պետք է գնալ արտահերթի մեխանիզմով՝ վարչապետի հրաժարական և երկու անգամ նոր վարչապետի ընտրության ձախողում»,- գրել է նա:

Աղբյուրը` Հայկ Խանումյան
4334 | 1
Facebook