Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարոն Մարգարյանի «չալաղաջ» ընտրատեղամասերից մեկում «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ է տարել

01:00, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Տարոն Մարգարյանի «չալաղաջ» ընտրատեղամասերից մեկում «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ է տարել

01/08 ընտրատեղամասում ավարտվել է քվեաթերթիկների հաշվելու գարծընթացը: Ընտրատեղմասում հաշվառված 1489 ընտրողից ընտրությանը մասնակցել է 703 քաղաքացի:

«Հայկական ժամանակի» թղթակիցն ընտրատեղամասից փոխանցում է, որ առաջին երեք տեղում են «Իմ քայլը» դաշինքը՝ 547 քվեն, ԲՀԿ-ն՝ 53, «Լույս» դաշինքը՝ 45:

Ի դեպ, այս ընտրատեղամասը գտնվում է Ավանում և հանձնաժողովականների խոսքով՝ նախկինում համարվել է Տարոն Մարգարյանի «չալաղաջ» ընտրատեղամասերից մեկը:

16550 | 2
Facebook