Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Անկախ դիտորդ»-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Բոլոր դիտորդներին խստիվ զգուշացում.
Դիտարկման արդյունքում որևէ տվյալ բացի համակարգողից և իրավաբանից որևէ այլ անձանց՝ ընկեր, բարեկամ, ծանոթ և այլն, չփոխանցել․․․
Ունենք մեկ դեպք, երբ մեկ դիտորդը իր դիտարկված փաստի մասին կիսվել է գործընկերոջ հետ, իսկ վերջինս տեղեկացրել է իր դիտորդ չհանդիսացող ընկերոջը։
Ի վերջո, տեղեկությունը հայտնի է դարձել ոստիկանությանը, և չնախապատրաստված, չուսումնասիրված և իրավաբանի կողմից առանց որևէ խորհուրդի ստիպված ենք չթաքցնելու հիմնավորմամբ, տեղեկությունը հայտնել ոստիկանությանը։ Շատ անհարմար վիճակի մեջ եք դնում և մեզ և դիտորդական առաքելությանը»։