Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Վերջապես քաղաքացու ձայնը վերադարձավ քաղաքացուն». Կարպիս Փաշոյան

17:40, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
«Վերջապես քաղաքացու ձայնը վերադարձավ քաղաքացուն». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Ես մի բան էլ ասեմ ու թերևս նորից վերադառնամ իմ փոքրիկ ու անհետաքրքիր խուցը։

2018 թ․ սեպտեմբերի 23-ը Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենահիշարժան օրերից մեկն է, քանի որ 1991 թ․-ի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ պետության թերևս ամենակարևոր ինստիտուտը՝ ընտրական համակարգը, վերջապես վերածնվեց ու վերակենդանացավ։ Համակարգ, որի չգոյության պայմաններում պետության բնականոն զարգացումը հապաղել էր ու խցանվել։

Սա նաև չափազանց հուզիչ օր է, քանի որ ընտրատեղամասերում տիրող մեռելային հանգստությունը տեսնելիս ակամայից հիշում ես նախորդ ընտրական գործընթացները, երբ ընտրատեղամասերը քաոտիկ էին ու աղմկոտ՝ ծեծ ու ջարդով, անօրինականությամբ ողողված։

Հանգիստ իրենց աշխատանքն իրականացնող դիտորդներին տեսնելիս հիշում ես առաջվա ծեծվող ու հալածվող դիտորդներին, որոնք վտանգում էին իրենց անձը՝ օրինականությունն ու արդարությունը վերականգնելու ակնկալիքով։ Ես անկեղծ եմ ասում, այդ մարդիկ ոչ պակաս հերոսներ են, քան՝ սահմանի զինվորները, քանի որ այս օրինակելի ընտրություններն արդյունքն են նաև նրանց անզիջում ու տևական պայքարի։

Եվ ամենակարևորը՝ վերջապես քաղաքացու ձայնը վերադարձավ քաղաքացուն, հայաստանցիներն այլևս տերն են Հայաստանի ու իրենց արժևորված ձայնով կարող են վճռել ինչպես իրենց, այնպես էլ պետության ճակատագիրը։ Սա ՀՀ պատմության ամենամեծ ու ֆունդամենտալ նվաճումներից մեկն է։

Թերևս այսքանը»։

| | |
2004 | 0